Ողջունում եմ Ձեզ մեր կայքում։
Մեր կազմակերպությունն իրականացնում է էլեկտրատեխնիկական, ջերմամեխանիկական, աէրոդինամիկ և հիդրավլիկական համակարգերի նախագծում, հեղինակային հսկողություն, կարգաբերում և լավարկում։
Կայքում Դուք կարող եք ծանոթանալ մեր ընկերության գործունեության հիմնական ուղղություններին ու սկզբունքներին, նյութատեխնիկական բազային:
Մեր թիմի կազմում ընդգրկված են փորձառու մասնագետներ, ում տեսական գիտելիքների և հմտության համադրումը մեզ հնարավորություն է տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ տեխնիկական խնդրի օպտիմալ լուծումը, առաջնորդվելով բարդ խնդիրներին պարզ լուծում կարգախոսով:
Կայքը նաև հնարավորինս հարստացրել ենք մասնագիտական տեխնիկական ու նորմատիվ գրականությամբ, որը կարող եք ներբեռնել անվճար և առանց գրանցման:
Տիգրան Հայրապետյան, տնօրեն
Նախագծերի մշակման ընթացքում հաջողությամբ կիրառվում են դրանց իրականացման ժամանակակից տեխնոլոգիաներ և մեթոդներ։
Կախված նախագծերի տիպից և բարդությունից նախագծերը կարող են իրականացվել.
  ✓ AutoCAD,
  ✓ Revit,
  ✓ SolidWorks,
  ✓ ZuluGIS,
  ✓ DIALux
միջավայրերում։
Չափիչ սարքերի տեսականին ապահովում է կարգաբերման աշխատանքների բավականին լայն սպեկտրի հնարավորությունը:
Կախված կարգաբերման աշխատանքների տիպից և բնույթից չափումները կարող են իրականացվել․
  ✓ գազաանալիզատորով (testo-350XL/ testo-454),
  ✓ ջերմային պատկերիչով (testo-875-2) ,
  ✓ կոնտակտային ջերմաչափերով (testo-925, ТО-Ц 024-10),
  ✓ ջերմային հոսքի խտության չափիչով (ИТП-МГ4.03),
  ✓ անեմոմետրով (testo 410-2, testo 405),
  ✓ օդի պարամետրերի չափիչ սարքերով (testo 635-1, testo 510, testo 511, testo 512, Mastech MS6508),
  ✓ ուլտրաձայնային ծախսաչափով (PT 878),
  ✓ էլեկտրաչափիչ աքցանով (APPA A15R),
  ✓ էլեկտրական չափիչ սարքով (RLC WK 4310),
  ✓ տախոմետրով (testo 470),
և այլն։
Մեր մասնագետների միջին աշխատանքային ստաժը համապատասխան ոլորտներում կազմում է ավելի քան 10 տարի: Մասնագիտացումն ընդգրկում է ինժեներական համակարգերի և՛ նախագծման, և՛ ռեժիմային կարգաբերման ոլորտները:
Նախագծման և չափումների ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում:
Շահագործման և հետագա վերանորոգումների առանձնահատկությունների գնահատում:
Արտադրության ընդլայնման հեռանկարների նախատեսում:
Յուրաքանչյուր կոնկրետ խնդրի յուրահատկությունների առանձնացում:
Կայուն ու փոխվստահելի համագործակցության պահպանում։
Համագործակցություն ուսումնակրթական համալիրների հետ։
Ջեռուցման խողովակաշարերի նախագծային ուղեգծի փոփոխությամբ և տաք ջրի բաք-ակումուլյատորի կապակցման օպտիմալ սխեմայի մշակմամբ բարձրացրեցինք ջերմատան ջերմամատակարարման հուսալիությունը և արդյունավետությունը։
Տեխնիկական ջրամատակարարման շրջանառու համակարգի ներդրման շնորհիվ զգալիորեն կրճատվեց հովացնող ջրի ծախսը, և, մյուս կողմից, հատուկ մեր ռեժիմների համար մշակված ջրաջրային ջերմափոխանակչի կիրառմամբ կարողանում ենք առավելագույնս օգտահանել արտանետվող ջերմությունը։
Կոշտ վառելիքով (փայտ, ծղոտե բրիկետ) աշխատող թվով 5 հատ ինքնաշեն ջրատաքացուցիչ կաթսաների բնական փորձարկումների արդյունքում առանձնացրեցինք և օպտիմիզացրեցինք դրանցից 2 լավագույնները՝ բնակչության շրջանում այդ մոդելների տարածումը խրախուսելու նպատակով։
Կոշտ վառելիքով (փայտ, ծղոտե բրիկետ) աշխատող և մեր երկրում լայն տարածում ունեցող կենցաղային վառարանների թվով 10 մոդելների բնական փորձարկումների արդյունքում առանձնացրեցինք և օպտիմիզացրեցինք դրանցից 3 լավագույնները՝ բնակչության շրջանում այդ մոդելների տարածումը խրախուսելու նպատակով։