«Ջէրմաէլեկտրանախագիծ» ՍՊԸ-ն կազմավորվել և որպես այդպիսին իր գործունեությունն սկսել է 2021 թ.,
մեկ թիմում միավորելով ջերմամեխանիկական և էլեկտրատեխնիկական սարքավորումների ու համակարգերի նախագծման,
մոնտաժի, թողարկման-կարգաբերման, շահագործման և նորոգման փորձառությամբ ինժեներների։
Աշխատանքների ընթացքում առավելագույնս կիրառում ենք տեխնիկական հաշվարկների իրականացման
և նախագծերի մշակման ժամանակակից տեխնոլոգիաները։ Հարգելով մեր Պատվիրատուների փորձն ու ցանկությունները՝
մեզ հաջողվում է ստեղծել այնպիսի նախագծեր, որոնք հաշվի են առնում Պատվիրատու ընկերությունների տեխնոլոգիական առանձնահատկությունները:
Մեր կարգախոսն է․ բարդ խնդիրներին՝ պարզ լուծում։
Նախագծման և չափումների ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում:
Շահագործման և հետագա վերանորոգումների առանձնահատկությունների գնահատում:
Արտադրության ընդլայնման հեռանկարների նախատեսում:
Յուրաքանչյուր կոնկրետ խնդրի յուրահատկությունների առանձնացում:
Կայուն ու փոխվստահելի համագործակցության պահպանում։
Համագործակցություն ուսումնակրթական համալիրների հետ։
Ջեռուցման խողովակաշարերի նախագծային ուղեգծի փոփոխությամբ և տաք ջրի բաք-ակումուլյատորի կապակցման օպտիմալ սխեմայի մշակմամբ բարձրացրեցինք ջերմատան ջերմամատակարարման հուսալիությունը և արդյունավետությունը։
Տեխնիկական ջրամատակարարման շրջանառու համակարգի ներդրման շնորհիվ զգալիորեն կրճատվեց հովացնող ջրի ծախսը, և, մյուս կողմից, հատուկ մեր ռեժիմների համար մշակված ջրաջրային ջերմափոխանակչի կիրառմամբ կարողանում ենք առավելագույնս օգտահանել արտանետվող ջերմությունը։
Կոշտ վառելիքով (փայտ, ծղոտե բրիկետ) աշխատող թվով 5 հատ ինքնաշեն ջրատաքացուցիչ կաթսաների բնական փորձարկումների արդյունքում առանձնացրեցինք և օպտիմիզացրեցինք դրանցից 2 լավագույնները՝ բնակչության շրջանում այդ մոդելների տարածումը խրախուսելու նպատակով։
Կոշտ վառելիքով (փայտ, ծղոտե բրիկետ) աշխատող և մեր երկրում լայն տարածում ունեցող կենցաղային վառարանների թվով 10 մոդելների բնական փորձարկումների արդյունքում առանձնացրեցինք և օպտիմիզացրեցինք դրանցից 3 լավագույնները՝ բնակչության շրջանում այդ մոդելների տարածումը խրախուսելու նպատակով։