Loading...

Կաթսայատան նախագծում


Նախագծման խնդիրները եվ տեխնոլոգիաները

Մենք նախագծում ենք տարբեր տիպի արդյունաբերական կաթսայատներ: Կաթսաների ընտրությունն իրականացվում է էներգակրի տեսակի, ջերմության սպառման գրաֆիկի, բաք-ակումուլյատորի տեղադրման նպատակահարմարության, ջերմության այլ աղբյուրների (օգտահանում, արևային կոլեկտորներ, ...) և այլ որոշիչ գործոնների առկայության և ազդեցության գնահատման արդյունքում։

Նախքան նախագծի մշակումը իրականացվում է օբյեկտի համապարփակ հետազոտություն, որը հաշվի է առնում տեխնոլոգիական սարքավորումների հարմարադասումը, շենք-շինության կառուցվածքային առանձնահատկությունները, շահագործման պայմանները:

Աշխատանքները որպես կանոն իրականացվում են հետևյալ փուլերով.
✓ ջերմային հաշվարկ` պահանջվող հզորությունները որոշելու համար,
✓ նախագծի մշակում, ներառյալ անհրաժեշտ աշխատանքային և կատարողական փաստաթղթերը,
✓ հիմնական և օժանդակ սարքավորումների ձեռքբերման հարցաթերթիկների կազմում,
✓ հեղինակային հսկողություն մոնտաժի ընթացքում:

Նախագիծը կարող է ներառել նաև ջրի քիմիական մշակմանը, ծխնելույզին և կաթսաների կոնսերվացիային վերաբերվող մասեր։

Կախված համակարգի բարդությունից և համաձայնեցնելով Պատվիրատուի հետ նախագծերը կարող են իրականացվել AutoCAD, Revit կամ SolidWorks միջավայրերում։

Նախագիծն իրականացվում է Պատվիրատուի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման վրա։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք կազմել և Պատվիրատուի հետ համաձայնեցնել նախագծման տեխնիկական առաջադրանքը։


Ֆոտոալբոմ


Նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր

1 Կանոններ
մինչև 0.07 ՄՊա ավելցուկային ճնշմամբ շոգեկաթսաների, ջրի` մինչև 388 Կ ջերմաստիճանի ջրատաքացուցիչ կաթսաների և կաթսայական տեղակայանքների սարքվածքի ու անվտանգ շահագործման։ Հաստատված է ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N540-Ն որոշմամբ
pdf
1195
kb ⇊
2 ՀՀՇՆ II-7.01-2011
Շինարարական կլիմայաբանություն։ Հաստատված է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 26-ի N167-Ն հրամանով
pdf
0
kb ⇊
3 ПБ 10-573-03
Правила устройства и безопасной эксплуатации трубопроводов пара и горячей воды
doc
717
kb ⇊
4 ПБ 10-574-03
Правила устройства и безопасной эксплуатации паровых и водогрейных котлов
doc
1298
kb ⇊
5 СНиП 41-03-2003
Тепловая изоляция оборудования и трубопроводов
pdf
1424
kb ⇊
6 СП 41-103-2000
Проектирование тепловой изоляции оборудования и трубопроводов
pdf
2195
kb ⇊
7 СП 41-104-2000
Проектирование автономных источников теплоснабжения
pdf
1190
kb ⇊
8 СП 89.13330.2016
Котельные установки. Актуализированная редакция СНиП II-35-76 (с Изменением N 1)
pdf
1569
kb ⇊
9 СП 373.1325800.2018
Источники теплоснабжения автономные. Правила проектирования
pdf
6121
kb ⇊
10 ТР ТС 032/2013
О безопасности оборудования, работающего под избыточным давлением
pdf
2794
kb ⇊



Արձագանքներ