Loading...

Նախագծման աշխատանքներ

Նախագծային աշխատանքներն իրականացվում են Պատվիրատուի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման վրա։ Նախագծային աշխատանքները, ընդհանուր դեպքում, կարող են ներառել հետևյալ փուլերը.
✓ Նախապատրաստական, որի ժամանակ մշակվում են կառուցվող օբյեկտի բնութագրերի վրա (շինության տիպ, չափեր, հիմնական և օժանդակ արտադրություններ և այլն) հիմնված մինչնախագծային առաջարկներ։ Դրանք օգնում են հստակեցնել օբյեկտի հարմարադասումը, տարածքի պլանավորումը, շինարարության մասշտաբները:
✓ «Նախագծի» կամ «Աշխատանքային նախագծի» մշակում, որոնք ներկայացվում են համապատասխան կազմակերպություններին՝ փորձագիտական եզրակացության կամ պետական մարմիններին՝ շինարարության թույլտվություն ստանալու համար։
✓ «Աշխատանքային փաստաթղթերի» մշակում, որն իրականացվում է համաձայնեցված «Նախագիծ» փուլի հիման վրա և դրանով ընդունված լուծումներին համապատասխան:

Մեր սկզբունքները


Արդյունավետ լուծումներ

Նախագծման և չափումների ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում:

Օպտիմալ բալանս

Շահագործման և հետագա վերանորոգումների առանձնահատկությունների գնահատում:

Զարգացման հեռանկարներ

Արտադրության ընդլայնման հեռանկարների նախատեսում:

Անհատական մոտեցում

Յուրաքանչյուր կոնկրետ խնդրի յուրահատկությունների առանձնացում:

Կայունություն

Կայուն ու փոխվստահելի համագործակցության պահպանում։

Փորձի փոխանակում

Համագործակցություն ուսումնակրթական համալիրների հետ։

Արձագանքներ