Օդափոխության համակարգի նախագծում
Նախագծման խնդիրները եվ տեխնոլոգիաները
Արդյունաբերական տարածքների (շենքեր, գործարաններ, արտադրամասեր) օդափոխությունը բավականին բարդ նախագծային խնդիր է.
դրա համար ունիվերսալ մեթոդներ գոյություն չունեն: Արդյունաբերական տարածքներում միկրոկլիմայի ձևավորումն
ուղղակիորեն կապված է սենյակում ջերմաստիճանի և խոնավության պայմանների պահպանման հետ:
Արտադրական ձեռնարկություններում իրականացվող տեխնոլոգիական պրոցեսների արդյունքում կարող են
աշխատավայր արտանետվել օդի աղտոտիչներ՝ պինդ մասնիկներ, գազեր, գոլորշիներ, մառախուղներ և հեղուկ աերոզոլներ:
Առավել տիպային են աշխատավայրում լրացուցիչ ջերմանջատմամբ և խոնավությամբ
պայմանավորված խնդիրները։
Որպես կանոն, աշխատավայրում միկրոկլիմայի պահպանումն իրականացվում է․
✓ ներփչող-արտափչող օդափոխության համակարգի,
✓ տեղային օդափոխության,
✓ ջերմային «վարագույրների»
կիրառմամբ։
Կախված համակարգի բարդությունից և համաձայնեցնելով Պատվիրատուի հետ նախագծերը կարող են իրականացվել
AutoCAD, Revit կամ SolidWorks միջավայրերում։
Նախագիծն իրականացվում է Պատվիրատուի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման վրա։
Անհրաժեշտության դեպքում կարող ենք կազմել և Պատվիրատուի հետ համաձայնեցնել նախագծման տեխնիկական առաջադրանքը։
Նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր
| 1 |
ՀՀՇՆ II-7.01-2011 Շինարարական կլիմայաբանություն։ Հաստատված է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 26-ի N167-Ն հրամանով |
pdf 0 kb ⇊
|
| 2 |
ՀՀՇՆ IV-12.02.01-04 Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում։ Հաստատված է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N83-Ն հրամանով |
pdf 532 kb ⇊
|
| 3 |
СНиП 41-01-2003 Отопление, вентиляция и кондиционирование |
doc 708 kb ⇊
|
| 4 |
СП 60.13330.2012 Отопление, вентиляция и кондиционирование воздуха. Актуализированная редакция СНиП 41-01-2003 |
pdf 923 kb ⇊
|
| 5 |
СП 73.13330.2016 Внутренние санитарно-технические системы зданий (СНиП 3.05.01-85) |
pdf 2511 kb ⇊
|
| 6 |
СП 118.13330.2012 Общественные здания и сооружения. Актуализированная редакция СНиП 31-06-2009 |
pdf 4054 kb ⇊
|