Կարգաբերման (թողարկման-կարգաբերման) աշխատանքներն իրականացվում են Պատվիրատուի
կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման վրա։
Կարգաբերման աշխատանքները, ընդհանուր դեպքում, կարող են ներառել հետևյալ փուլերը.
✓ նախապատրաստական փուլ, որի ընթացքում մշակվում է կարգաբերման (թողարկման-կարգաբերման) աշխատանքների
պլանը, ներառյալ անվտանգության և աշխատանքի պաշտպանության միջոցառումները,
✓ տեխնոլոգիական սարքավորումների առանձին-առանձին ընդունում մոնտաժից,
✓ առանձին ֆունկցիոնալ հանգույցների թողարկային կարգաբերում և փորձարկում բեռնվածքի տակ
անջատված սարքավորման պայմաններում (սառը կարգաբերում),
✓ սարքավորման կարգաբերում և համալիր փորձարկում,
✓ տեխնիկական փաստաթղթերի ձևակերպում։
Նախագծման և չափումների ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում:
Շահագործման և հետագա վերանորոգումների առանձնահատկությունների գնահատում:
Արտադրության ընդլայնման հեռանկարների նախատեսում:
Յուրաքանչյուր կոնկրետ խնդրի յուրահատկությունների առանձնացում:
Կայուն ու փոխվստահելի համագործակցության պահպանում։
Համագործակցություն ուսումնակրթական համալիրների հետ։
Ջեռուցման խողովակաշարերի նախագծային ուղեգծի փոփոխությամբ և տաք ջրի բաք-ակումուլյատորի կապակցման օպտիմալ սխեմայի մշակմամբ բարձրացրեցինք ջերմատան ջերմամատակարարման հուսալիությունը և արդյունավետությունը։
Տեխնիկական ջրամատակարարման շրջանառու համակարգի ներդրման շնորհիվ զգալիորեն կրճատվեց հովացնող ջրի ծախսը, և, մյուս կողմից, հատուկ մեր ռեժիմների համար մշակված ջրաջրային ջերմափոխանակչի կիրառմամբ կարողանում ենք առավելագույնս օգտահանել արտանետվող ջերմությունը։
Կոշտ վառելիքով (փայտ, ծղոտե բրիկետ) աշխատող թվով 5 հատ ինքնաշեն ջրատաքացուցիչ կաթսաների բնական փորձարկումների արդյունքում առանձնացրեցինք և օպտիմիզացրեցինք դրանցից 2 լավագույնները՝ բնակչության շրջանում այդ մոդելների տարածումը խրախուսելու նպատակով։
Կոշտ վառելիքով (փայտ, ծղոտե բրիկետ) աշխատող և մեր երկրում լայն տարածում ունեցող կենցաղային վառարանների թվով 10 մոդելների բնական փորձարկումների արդյունքում առանձնացրեցինք և օպտիմիզացրեցինք դրանցից 3 լավագույնները՝ բնակչության շրջանում այդ մոդելների տարածումը խրախուսելու նպատակով։