Գործունեության հիմնական ուղղություններից բացի, մեր կազմակերպությունը,
գիտակցելով կրթության դերը մեր երկրի տնտեսության ամրացման և զարգացման գործում,
կարևորելով, մասնավորապես՝ էներգետիկ և բնապահպանական ոլորտներում առկա գիտատեխնիկական առաջընթացի գործնական կիրառման անհրաժեշտությունը,
բարձր գնահատելով ուսումնական հաստատություն-գործատու կապերի արդյունավետությունը, պատրաստ է համագործակցել
մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ։
Համագործակցությունը կարող է ներառել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակումը,
մասնակցությունը գիտագործնական քննարկումներին, սեմինարներին և գիտաժողովներին,
աշխատանքային հանդիպումների անցկացումը համատեղ ծրագրերի քննարկման և դրանց արդյունքների վերլուծության նպատակով,
դասընթացների անցկացումը ՍՊԸ մասնագետների կողմից։
«Ջէրմաէլեկտրանախագիծ» ՍՊԸ-ն համագործակցում է «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ և
«Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ հետ։
Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ
13.07.2021թ. «Ջէրմաէլեկտրանախագիծ» ՍՊԸ և «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» ՊՈԱԿ միջև ստորագրվել է
փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի
և բնապահպանական ոլորտներում գիտագործնական համագործակցության վերաբերյալ:
Համառոտ ակնարկ
Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը իր պատմությունն սկսել է 1968թ-ին որպես Կրասնոդարի «Էլեկտրոնային սարքաշինության» տեխնիկումի` Աբովյանի երեկոյան մասնաճյուղ:
2000թ-ին ՀՀ ԷՆ թիվ 10- ԴԶ հրամանով տեխնիկումը վերանվանվել է «Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի:
Ավելի քան 50 տարիների ընթացքում տեխնիկումում (քոլեջում) գործել են մեկ տասնյակից ավելի մասնագիտություններ, որակավորում են ստացել տասը հազարից ավելի սովորողներ:
Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան
22.06.2022թ. «Ջէրմաէլեկտրանախագիծ» ՍՊԸ և «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ միջև ստորագրվել է
փոխըմբռնման հուշագիր
էներգետիկայի և բնապահպանական ոլորտներում գիտագործնական համագործակցության վերաբերյալ:
Համառոտ ակնարկ
1963թ. ուսումնական հաստատությունը հիմնադրվել է որպես Հրազդանի Nº 29 ՄՊՏՈՒ (միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարան):
2004թ. կոչվել է «Հրազդանի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ, իսկ 2011-ի նոյեմբերից վերանվանվել է ՀՀ ԿԳՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Ավելի քան 50 տարիների ընթացքում ուսումնարանում գործել են մեկ տասնյակից ավելի մասնագիտություններ, որակավորում են ստացել տասը հազարից ավելի սովորողներ: