Տեխնիկական ջրամատակարարման համակարգերի կարգաբերում
Կարգաբերման խնդիրները եվ տեխնոլոգիաները
Տեխնիկական ջրամատակարարման համակարգերի կարգաբերումը կարող է վերաբերվել ինչպես
առանձին վերցրած ջրի հովացուցիչին և տեխնոլոգիական ջերմափոխանակիչներին, այնպես էլ
ամբողջ համակարգում ջրի ծախսերի որոշմանը և դրանց լավարկմանը։
Տեխնիկական ջրամատակարարման համակարգերի կարգաբերումը կարող է ներառել.
✓ ջրամատակարարման համակարգի նախագծի վերլուծություն,
✓ արտանետվող ջերմային հզորության գնահատում,
✓ շրջանառու ջրի «թաց» կամ «չոր» հովացուցիչի բնութագրերի որոշում,
✓ տեխնոլոգիական ջերմափոխանակիչների բնութագրերի որոշում,
✓ շրջանառու պոմպերի բնութագրերի որոշում,
✓ համակարգի առանձին ճյուղերում ջրի ծախսերի որոշում և լավարկում,
✓ ջերմային պոմպի կիրառման նպատակահարմարության գնահատում:
Կախված կարգաբերման աշխատանքների ծավալից չափումները կարող են իրականացվել․
✓ օդի պարամետրերի չափիչ սարքերով,
✓ ուլտրաձայնային ծախսաչափով,
✓ կոնտակտային ջերմաչափով,
✓ ջերմային հոսքի խտության չափիչով,
✓ մանոմետրով,
✓ էլեկտրական չափիչ սարքով, և այլն։
Կարգաբերման աշխատանքներն իրականացվում են Պատվիրատուի կողմից հաստատված տեխնիկական առաջադրանքի հիման վրա։
Անհրաժեշտության դեպքում կարող ենք կազմել և Պատվիրատուի հետ համաձայնեցնել աշխատանքների տեխնիկական առաջադրանքը։
Նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր
| 1 |
ГОСТ Р ЕН 14705-2011 Теплообменники. Методы измерения и оценки тепловых характеристик испарительных градирен |
pdf 1374 kb ⇊
|
| 2 |
РД 34.22.401-95 Методические указания по наладке систем технического водоснабжения тепловых электростанций |
pdf 5053 kb ⇊
|
| 3 |
РД 34.22.401-95 Методические указания по наладке систем технического водоснабжения тепловых электростанций |
rtf 776 kb ⇊
|
| 4 |
РД 153-34.2-21.144-2003 Методические указания по технологическим расчетам водоемов-охладителей |
pdf 2289 kb ⇊
|
| 5 |
Гончаров. В.В. Брызгальные водоохладители ТЭС и АЭС.-Л.: Энергоатомиздат. Ленингр. отд-ние, 1989 - 140с.: ил. |
djvu 9250 kb ⇊
|
| 6 |
Пономаренко В.С., Арефьев Ю.И. Градирни промышленных и энерrетических предприятий: Справочное пособие / Под общ. ред. Пономаренко В.С. - М.: Энергоатомиздат: 1986.- 168 с. ил. |
djvu 4901 kb ⇊
|